ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ<br />


ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ

  • 04-07-2008 17:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից Բարաք Օբաման խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը: «Մենք զինվորականների առջեւ նոր խնդիր կդնենք` ավարտել պատերազմը արժանապատվորեն եւ վճռականորեն»,- ասել է նա Իրաք ուղեւորվելու նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես գրում է «Նյու Յորք թայմս» թերթը, Օբամայի գլխավոր հակառակորդ, հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը վստահ է, որ դեմոկրատը կվերանայի իր քաղաքականությունը զորքերը դուրս բերելու առումով, քանի որ ԱՄՆ-ը պետք է կայունություն ապահովի Իրաքում:
Նոյյան տապան  -   Միջազգային