ՓԱՐԻԶՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԶԱՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՓԱՐԻԶՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԶԱՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 03-07-2008 18:36:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Փարիզի կլինիկաներից մեկում վախճանվել է Զամբիայի նախագահ Լեւի Մվանավասան: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով հարավաֆրիկյան Talk Radio 702 ռադիոկայանի հաղորդումը: 59-ամյա Մվանավասայի մահը վրա է հասել հինգշաբթի վաղ առավոտյան: Զամբիայի առաջնորդի մահվան պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Անցած կիրակի Մվանավասան հիպերտոնիկ նոպայից հետո շտապ տեղափոխվել էր հիվանդանոց եգիպտական Շարմ աշ-Շեյխ առողջարանային քաղաքում, ուր նա ժամանել էր մասնակցելու աֆրիկյան պետությունների 11-րդ գագաթնաժողովին: Երեքշաբթի Զամբիայի նախագահը փոխադրվել էր Փարիզ:
Նոյյան տապան  -   Միջազգային