«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՈՒՆԵՆԱ 5 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ<br /> ԺՅՈՒՐԻ, ՈՐՈՆՔ ԿԳԼԽԱՎՈՐԵՆ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՈՒՆԵՆԱ 5 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
ԺՅՈՒՐԻ, ՈՐՈՆՔ ԿԳԼԽԱՎՈՐԵՆ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐ

  • 03-07-2008 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնը կունենա հինգ` խաղարկային եւ վավերագարական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» ծրագրի, նաեւ` երկու միջազգային հասարակական կազմակերպությունների` Էկումենիկի (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի) եւ FIPRESCI-ի (Միջազգային կինոլրագրողների եւ կինոքննադատների) մրցութային ժյուրիներ: Ինչպես հուլիսի 3-ին մամլո ասուլիսում հայտնեց փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը, խաղարկային ֆիլմերի ժյուրին կղեկավարի, իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը, հայտնի կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին: Վավերագրական ֆիլմերի ժյուրին կղեկավարի ավստրիացի անվանի կինոռեժիսոր, գրող եւ օպերատոր Միխայիլ Գալավոգերը: «Հայկական համայնապատկեր» կինոմրցույթի ժյուրին կգլխավորի ամերիկաբնակ կինոգործիչ, պրոդյուսեր Անահիտ Նազարյանը: Վերջինս, իր կինոկարիերան սկսել է հանրահայտ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ համագործակցությամբ, որը շարունակվում է մինչ օրս: Մ.Ստամբոլցյանի խոսքերով, ի տարբերություն նախորդ երեք ժյուրիների կազմի, հասարակական կազմակերպությունների` Էկումենիկի եւ FIPRESCI-ի ժյուրիների նախագահներին եւ անդամներին ընտրում են հենց այդ կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս տարի FIPRESCI-ի ժյուրին կղեկավարի մեծբրիտանացի հայտնի թղթակից Շեյլա Ջոնսթոնը, իսկ Էկումենիկի ժյուրին` ֆրանսիացի պաստոր Դընիզ Մուլենը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play