ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՓԱՍՏԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ<br />


ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՓԱՍՏԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

  • 03-07-2008 15:53:00   | Ղազախստան  |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականորեն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ նստաշրջանի լիագումար նիստում ընդունված բանաձեւում: «ԵԱՀԿ ԽՎ-ն հիշատակի տուրք է մատուցում միլիոնավոր անմեղ այն ուկրաինացիներին, որոնք զոհվեցին 1932-1933 թվականների գոլոդոմորի ժամանակ զանգվածային սովի հետեւանքով, որ արդյունք էր ստալինյան ամբողջատիրական վարչակարգի կանխամտածված գործողությունների եւ քաղաքականության»,- ասվում է փաստաթղթում: ԽՎ-ն պաշտպանում է Ուկրաինայի նախաձեռնությունը` «բացահայտել ուկրաինական ժողովրդի այդ ողբերգության ողջ ճշմարտությունը, մասնավորապես միջազգային եւ ազգային մակարդակներով լուսաբանման աշխատանք կատարելու ուղիով»:
Նոյյան տապան  -   Միջազգային