ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ<br /> ՀԵՐԹԱՓՈԽԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԸՆԴՈՒՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ
ՀԵՐԹԱՓՈԽԸ

  • 01-07-2008 16:40:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան այսօր Սլովենիայից կընդունի կընդունի Եվրոպական միությունում նախագահելու հերթափոխը, որի ընթացքում մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել չորս առաջնայնությունների վրա` շրջակա միջավայրի պաշտպանության, իմիգրացիայի, գյուղատնտեսության եւ պաշտպանության: Վերջին օրերին այդ առաջնայնությունների թվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ավելի հաճախ է նշում այն միջոցառումները, որ անհրաժեշտ են տնտեսության կայունացման համար` կապված նավթի գների աճի հետ: Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ ԵՄ գործառնության մասին լիսաբոնյան պայմանագիրը վավերացնելուց Իռլանդիայի հրաժարվելը զգալի չափով դժվարացնում է առաջադրված խնդիրների իրականացումը: Այդուամենայնիվ նա մնացած երկրներին կոչ է արել շարունակելու վավերացման գործընթացը` ԵՄ «հաստատությունների ճգնաժամից» խուսափելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային