ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 27-06-2008 16:06:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գիյոմ Դեպարդիեն` ֆրանսիացի լեգենդար դերասան Ժերար Դեպարդիեի որդին, դատապարտվել է երկամսյա բանտարկության, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հինգշաբթի Ֆրանսիայում ավարտվել է Գիյոմ Դեպարդիեի գործի դատաքննությունը, որին ոստիկանությունը ընթացիկ տարվա փետրվարին ձերբակալել էր հարբած վիճակում մոտոռոլլեր վարելու համար: Դեպարդիե-կրտսերի հետ նման միջադեպ տեղի էր ունեցել նոր պատահարից մի քանի ամիս առաջ եւս, ինչը հաշվի է առնվել դատարանի կողմից վճիռ կայացնելիս: Ուղղիչ դատարանը, որտեղ քննվում էին Գիյոմ Դեպարդիեի երկու գործերը, 36-ամյա դերասանին դատապարտել է երկամսյա բանտարկության: Ժերարի որդին եւ դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբանը ներկա չեն եղել վճռի հրապարակման ժամանակ: Հաղորդվում է նաեւ, որ Գիյոմի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը:
Նոյյան տապան  -   Միջազգային