ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՖԻԴԵ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ 12-ՐԴՆ Է<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՖԻԴԵ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ 12-ՐԴՆ Է

  • 23-06-2008 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների դասակարգման աղյուսակը: Այն գլխավորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան` 2798 գործակցով): Նրան հաջորդում են Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Վլադիմիր Կրամնիկը (2-ն էլ Ռուսաստան` 2788): Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 2781 գործակիցով 3-րդն է, Լեւոն Արոնյանը (Հայաստան) 12-դն է (2737), իսկ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա)` 16-րդը (2723):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play