ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ<br /> ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԽՈՐԱՑՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ
ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԽՈՐԱՑՈՒՄԸ

  • 16-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի իշխանությունները մտադրված են շարունակել արաբական աշխարհի եւ Եգիպտոսի հետ համագործակցության հետագա խորացումը: Այս մասին Եգիպտոսի նախարարի տեղակալ Ռամզի էզզ էդդին Ռամզիի հետ մայիսի 16-ին կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության, Եգիպտոսի ԱԳ փոխնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նաեւ ներկայացրեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի ծրագրերը եւ այդ շրջանակներում Հայաստանի հետ հետագա գործակցության ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մոտ ժամանակներում Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմի ձեւավորմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին, մասնավորապես` մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդիրներին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play