ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՁԵՌՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՆ-Ի ՀՀՊ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ<br /> ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՁԵՌՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՆ-Ի ՀՀՊ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

  • 13-05-2008 18:28:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀՊ հարցում ամերիկյան առաջարկները Վարշավային առայժմ ձեռք չեն տալիս: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: «Եթե կլինեն լեհական զորքի համար շահեկան պայմաններ, Լեհաստանում կլինի ՀՀՊ, հակառակ դեպքում չի հաջողվի պայմանավորվածությունների հասնել Լեհաստանում ամերիկյան կալանիչ հրթիռների տեղակայման վերաբերյալ»,- ասել է Տուսկը: «Գազետա վիբորչա» լեհական թերթն իր հերթին գրում է, որ եթե Վարշավան եւ Վաշինգտոնը չկարողանան մինչեւ հուլիսի կեսը համաձայնության գալ, ԱՄՆ-ը կսկսի այլ վայր փնտրել իր բազաների տեղակայման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play