ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՁԵՌՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՆ-Ի ՀՀՊ-ԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ<br /> ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՁԵՌՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՆ-Ի ՀՀՊ-ԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

  • 13-05-2008 18:28:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀՊ հարցում ամերիկեան առաջարկները Վարշաւային առայժմ ձեռք չեն տալիս: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: «Եթէ կլինեն լեհական զորքի համար շահեկան պայմաններ, Լեհաստանում կլինի ՀՀՊ, հակառակ դէպքում չի յաջողուի պայմանավորվածությունների հասնել Լեհաստանում ամերիկեան կալանիչ հրթիռների տեղակայման վերաբերեալ»,- ասել է Տուսկը: «Գազետա վիբորչա» լեհական թերթն իր հերթին գրում է, որ եթէ Վարշավան եւ Վաշինգտոնը չկարողանան մինչեւ յուլիսի կէսը համաձայնութեան գալ, ԱՄՆ-ը կսկսի այլ վայր փնտրել իր բազաների տեղակայման համար:
  -   Միջազգային