ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՕԴԱՅԻՆ<br /> ՏԱՐԱԾՔ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՕԴԱՅԻՆ
ՏԱՐԱԾՔ

  • 29-04-2008 19:26:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական ռազմական օդանավերը խախտել են Լիբանանի օդային տարածությունը` հետախուզական առաքելություն իրականացնելով Բեյրութի եւ երկրի մյուս քաղաքների վրա, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Լիբանանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ «Իսրայելի 12 թշնամական ռազմական ինքնաթիռներ» երկուշաբթի, օրվա առաջին կեսին, խախտել են երկրի օդային տարածությունը: Ընդամենը իսրայելական ավիացիայի թռիչքները Լիբանանի տարածքի վրա շարունակվել են մեկ ժամ: Պաշտոնական մեկնաբանություն Իսրայելի իշխանությունների կողմից առայժմ չի եղել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play