ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՕԴԱՅԻՆ<br /> ՏԱՐԱԾՔ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՕԴԱՅԻՆ
ՏԱՐԱԾՔ

  • 29-04-2008 19:26:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական ռազմական օդանավերը խախտել են Լիբանանի օդային տարածութիւնը` հետախուզական առաքելութիւն իրականացնելով Բեյրութի եւ երկրի միւս քաղաքների վրայ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Լիբանանի ռազմական գերատեսչութեան յայտարարութեյան մէջ ասւում է, որ «Իսրայելի 12 թշնամական ռազմական ինքնաթիռներ» երկուշաբթի, օրուայ առաջին կէսին, խախտել են երկրի օդային տարածութիւնը: Ընդամէնը իսրայելական աւիացիայի թռիչքները Լիբանանի տարածքի վրայ շարունակուել են մէկ ժամ: Պաշտօնական մեկնաբանութիւն Իսրայելի իշխանութիւնների կողմից առայժմ չի եղել:
  -   Միջազգային