ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ՍԵՐԳԵՅ<br /> ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՎ ԷՄԻԼ ՍՈՒՏՈՎՍԿԻՆ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ՍԵՐԳԵՅ
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՎ ԷՄԻԼ ՍՈՒՏՈՎՍԿԻՆ

  • 28-04-2008 18:17:00   | Լեհաստան  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում խաղացվել է 7 փուլ: Տղամարդկանց մրցաշարում 7 հնարավորից 6 միավոր են վաստակել եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) եւ Էմիլ Սուտովսկին (Իսրայել): 7 մասնակիցներ 5,5-ական միավորով հաջորդում են առաջատարներին: Հայաստանի շախմատիստներից առայժմ հաջող է հանդես գալիս Վլադիմիր Հակոբյանը. նա մրցաշարի եւս 23 մասնակիցների հետ վաստակել է 5 միավոր: Կանանց մրցաշարում 8 շախմատիստներ 5,5-ական միավորով բաժանում են 1-8-րդ տեղերը: Նրանց թվում է Էլինա Դանիելյանը: Իսկ Լիլիթ Մկրտչյանը 5 միավորով բաժանում է 9-18-րդ տեղերը: Մրցաշարը կավարտվի մայիսի 4-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play