ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ՍԵՐԳԵՅ<br /> ՄՈՎՍԻՍԵԱՆԸ ԵՎ ԷՄԻԼ ՍՈՒՏՈՎՍԿԻՆ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ՍԵՐԳԵՅ
ՄՈՎՍԻՍԵԱՆԸ ԵՎ ԷՄԻԼ ՍՈՒՏՈՎՍԿԻՆ

  • 28-04-2008 18:17:00   |   |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացուող Եւրոպայի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնութիւններում խաղացվել է 7 փուլ: Տղամարդկանց մրցաշարում 7 հնարաւորից 6 միաւոր են վաստակել եւ մրցաշարային աղիւսակը գլխաւորում են Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա) եւ Էմիլ Սուտովսկին (Իսրայել): 7 մասնակիցներ 5,5-ական միաւորով յաջորդում են առաջատարներին: Հայաստանի շախմատիստներից առայժմ յաջող է հանդէս գալիս Վլադիմիր Յակոբեանը. նա մրցաշարի եւս 23 մասնակիցների հետ վաստակել է 5 միաւոր: Կանանց մրցաշարում 8 շախմատիստներ 5,5-ական միաւորով բաժանում են 1-8-րդ տեղերը: Նրանց թւում է Էլինա Դանիելեանը: Իսկ Լիլիթ Մկրտչեանը 5 միաւորով բաժանում է 9-18-րդ տեղերը: Մրցաշարը կաւարտուի մայիսի 4-ին:
  -   Սպորտ