ՀՀ ԳԱԱ-Ի ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱՇԺԵՏ Է<br /> 100-200 ՄԼՆ ԴՈԼԱՐ<br />


ՀՀ ԳԱԱ-Ի ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱՇԺԵՏ Է
100-200 ՄԼՆ ԴՈԼԱՐ

  • 25-04-2008 20:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի 27 ինստիտուտներում եւ 4 նորաստեղծ գիտական կենտրոններում շարունակվել են բազային ֆինանսավորմամբ 70 եւ թեմատիկ ֆինանսավորմամբ 228 թեմաների գիտական մշակումները: Այս մասին ապրիլի 25-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում հայտնեց ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` ամփոփելով եւ դրական գնահատելով 2007թ.-ի գիտական գործունեության արդյունքները: Նա նշեց, որ 2008թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ակադեմիայի կազմում ընդգրկված են 72 ակադեմիկոս եւ 53 թղթակից անդամներ: Անցյալ տարի ԳԱԱ-ի համակարգում աշխատանքի է ընդունվել 140 երիտասարդ մասնագետ: Պաշտպանվել է 10 դոկտորական եւ 52 թեկնածուական ատենախոսություն: Ռ.Մարտիրոսյանը հայտնեց, որ ԳԱԱ-ի գիտական հաստատությունները շարունակել են ակտիվորեն մասնակցել միջազգային գիտական կենտրոնների եւ հիմնադրամների հայտարարած դրամաշնորհային ծրագրերին: Ըստ այդմ, անցյալ տարի հայ գիտնականները օգտվել են 82 տարբեր դրամաշնորհներից, որոնց ընդհանուր գումարը կազմել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: ԳԱԱ-ի նախագահը նշեց նաեւ, որ վերջին 15 տարիների ընթացքում մեծ թվով գիտահետազոտական ինստիտուտներում վերանորոգումներ չեն կատարվել, ջեռուցման համակարգերը դուրս են եկել շարքից: Ըստ Ռ.Մարտիրոսյանի, համապատասխան ֆինանսավորում չի տրամադրվել նոր սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ փորձարարական բազան վերականգնելու համար անհրաժեշտ է կազմել հատուկ պետական ծրագիր` 100-200 մլն դոլարի ֆինանսավորմամբ: «ՀՀ ԳԱԱ-ն անցած 65 տարիների ընթացքում դարձել է մեր ժողովրդի ազգային արժեքը եւ նրա կարեւոր այցեքարտերից մեկը աշխարհում: Եվ նրա կարգավիճակի կամ կառուցվածքի ցանկացած փոփոխություն մեր ամբողջ հանրությանը պետք է համոզի դրա անհրաժեշտության մեջ»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play