ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 10-04-2008 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրլի 10-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Կիլիկիա» - «Միկա»` 1:2, «Ուլիս» - «Արարատ»` 0:2, «Բանանց» - «Շիրակ»` 6:5, «Գանձասար» - «Փյունիկ»` 1:4: Վերջին երկու զույգի հաղթողները որոշվեցին 11 մետրանոց տուգանային հարվածներով: Երկու հանդիպումների արդյունքով կիսաեզրափակիչ անցան «Արարատը», «Բանանցը», «Փյունիկը» եւ «Միկան»: Կիսաեզրափակիչ խաղերը նշանակված են ապրիլի 14-ին եւ 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play