ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ<br /> ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 10-04-2008 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրլի 10-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Կիլիկիա» - «Միկա»` 1:2, «Ուլիս» - «Արարատ»` 0:2, «Բանանց» - «Շիրակ»` 6:5, «Գանձասար» - «Փիւնիկ»` 1:4: Վերջին երկու զույգի յաղթողները որոշուեցին 11 մետրանոց տուգանային հարուածներով: Երկու հանդիպումների արդիւնքով կիսաեզրափակիչ անցան «Արարատը», «Բանանցը», «Փիւնիկը» եւ «Միկան»: Կիսաեզրափակիչ խաղերը նշանակուած են ապրիլի 14-ին եւ 23-ին:
  -   Սպորտ