ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿՂԶՈՒ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ<br /> ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՍԱՀՄԱՆԸ<br />


ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿՂԶՈՒ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՍԱՀՄԱՆԸ

  • 03-04-2008 18:15:00   | Կիպրոս  |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Լեդրա կենտրոնական փողոցում բացվել է կղզու հունական եւ թուրքական հատվածները բաժանող հսկիչ անցակետը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, Կիպրոսի Հանրապետության եւ կիպրաթուրքական վարչակազմի ղեկավարությունը, հարյուրավոր լրագրողներ եւ կղզու հասարակ բնակիչներ: Հիշեցնենք, որ մարտի 21-ին տեղի էր ունեցել Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի հանդիպումը, որի ժամանակ կողմերի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերականգնել կիպրական խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play