ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ԿՂԶՈՒ ՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ<br /> ՀԱՏՈՒԱԾՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՍԱՀՄԱՆԸ<br />


ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ԿՂԶՈՒ ՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՀԱՏՈՒԱԾՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՍԱՀՄԱՆԸ

  • 03-04-2008 18:15:00   |   |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Լեդրա կենտրոնական փողոցում բացուել է կղզու յունական եւ թուրքական հատուածները բաժանող հսկիչ անցակէտը: Հանդիսաւոր արարողութեանը մասնակցել են Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, Կիպրոսի Հանրապետութեան եւ կիպրաթուրքական վարչակազմի ղեկավարութիւնը, հարիւրաւոր լրագրողներ եւ կղզու հասարակ բնակիչներ: Յիշեցնենք, որ մարտի 21-ին տեղի էր ունեցել Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ չճանաչուած Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի հանդիպումը, որի ժամանակ կողմերի միջեւ պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել վերականգնել կիպրական խնդրի խաղաղ կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները:
  -   Միջազգային