ՀՀ ԿԲ-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 2007 Թ.-ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 8 ՄԼՐԴ 335,2 ՄԼՆ<br /> ԴՐԱՄ` 2006 Թ.-Ի 2 ՄԼՐԴ 699 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ<br />


ՀՀ ԿԲ-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 2007 Թ.-ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 8 ՄԼՐԴ 335,2 ՄԼՆ
ԴՐԱՄ` 2006 Թ.-Ի 2 ՄԼՐԴ 699 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

  • 31-03-2008 13:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է իր աշխատանքի 2007թ.-ի արդյունքներն ամփոփող ֆինանսական հաշվետվությունը: ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «ՆՏ»-ին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայության փոխանցած հաղորդագրության, 2007թ.-ի արդյունքներով ՀՀ ԿԲ-ի տոկոսային եկամուտները կազմել են 14 մլրդ 722 մլն 444 հազ. դրամ (մոտ 47,8 մլն ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի 13 մլրդ 640 մլն 989 հազ. դրամի դիմաց: Տոկոսային ծախսերը 2007թ.-ին կազմել են 7 մլրդ 441 մլն 31 հազ. դրամ (2006թ.-ի 2 մլրդ 501 մլն 883 հազ. դրամի դիմաց), զուտ տոկոսային եկամտի ծավալը` 7 մլրդ 281 մլն 413 հազ. դրամ (11 մլրդ 139 մլն 106 հազ. դրամ), կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով եկամտի ծավալը` 73 մլն 739 հազ. դրամ (22 մլն 127 հազ. դրամ), կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով ծախսերը` 165 մլն 628 հազ. դրամ (121 մլն 533 հազ. դրամ), կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով զուտ ծախսերը` 91 մլն 889 հազ. դրամ (121 մլն 533 հազ. դրամ): Փոխարժեքային տարբերություններից ՀՀ ԿԲ-ի զուտ վնասը 2007թ.-ին կազմել է 52 մլրդ 984 մլն 269 հազ. դրամ` 2006թ.-ի 37 մլրդ 927 մլն 6 հազ. դրամի դիմաց, զուտ իրացված վնասը վաճառքի համար մատչելի ակտիվների գծով կազմել է 135 մլն 256 հազ. դրամ` 377 մլն 797 հազ. դրամի դիմաց, զուտ շահույթը` իրական արժեքով չափվող ֆինանսական գործիքներից, որոնց վերաչափումից օգուտները եւ վնասները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կազմել է 8 մլրդ 335 մլն 233 հազ. դրամ` 2 մլրդ 699 մլն 4 հազ. դրամի դիմաց, իսկ այլ եկամուտները կազմել են 259 մլն 645 հազ. դրամ` 700 մլն 846 հազ. դրամի դիմաց: ՀՀ ԿԲ-ի գործառնական վնասները 2007թ.-ին կազմել են 37 մլրդ 335 մլն 123 հազ. դրամ` 2006թ.-ի 23 մլրդ 887 մլն 380 հազ. դրամի դիմաց, թղթադրամների թողարկման եւ մետաղադրամների հատման ծախսերը` 1 մլրդ 173 մլն 85 հազ. դրամ` 506 մլն 228 հազ. դրամի դիմաց, ընդհանուր վարչական ծախսերը` 5 մլրդ 286 մլն 278 հազ. դրամ` 4 մլրդ 577 մլն 173 հազ. դրամի դիմաց, գործառնական ծախսերը` 6 մլրդ 459 մլն 363 հազ. դրամ` 5 մլրդ 83 մլն 401 հազ. դրամի դիմաց, տարվա վնասը` 43 մլրդ 794 մլն 486 հազ. դրամ` 28 մլրդ 970 մլն 781 հազ. դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play