ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ<br />


ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ

  • 27-03-2008 16:40:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտտերինգը Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային հրավիրել է ելույթ ունենալու ԵՄ օրենսդրական մարմնի պատգամավորների առջեւ եւ պատմելու նրանց Լհասայի վերջին իրադարձությունների մասին, որտեղ Տիբեթին անկախություն տրամադրելու պահանջով չարտոնված ցույցերը ճնշվեցին չինական ոստիկանության կողմից, հաղորդում է Reuters գործակալությունը: «Դալայ-լամային ուրախությամբ կդիմավորեն այս դահլիճում, երբ էլ նա ցանկություն հայտնի գալու»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը: Հանս-Գերտ Պոտտերինգը ավելի վաղ չէր բացառել Եվրամիության կողմից Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը, եթե Չինաստանի իշխանությունները չկարգավորեն Տիբեթի հուզումների հետ կապված լարված իրադրությունը: Լհասայում մարտի 10-ին հուզումներ սկսվեցին Տիբեթի մայրաքաղաքում ապստամբության 49-րդ տարելիցին նվիրված ցույցերի ժամանակ, որն ավարտվել էր Դալայ-լամայի արտաքսմամբ: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել են առնվազն 18 խաղաղ բնակիչներ եւ մեկ ոստիկան: Դալայ-լամայի կողմնակիցները հաղորդել են նվազագույնը 100 մարդու մահվան մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play