ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՀՐԱՒԻՐԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ<br />


ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՀՐԱՒԻՐԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ

  • 27-03-2008 16:40:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտտերինգը Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային հրաւիրել է ելոյթ ունենալու ԵՄ օրենսդրական մարմնի պատգամաւորների առջեւ եւ պատմելու նրանց Լհասայի վերջին իրադարձութիւնների մասին, որտեղ Տիբեթին անկախութիւն տրամադրելու պահանջով չարտօնուած ցույցերը ճնշվեցին չինական ոստիկանութեան կողմից, հաղորդում է Reuters գործակալութիւնը: «Դալայ-լամային ուրախութեամբ կդիմաւորեն այս դահլիճում, երբ էլ նա ցանկութիւն յայտնի գալու»,- ասել է Եւրախորհրդարանի ղեկավարը: Հանս-Գերտ Պոտտերինգը աւելի վաղ չէր բացառել Եւրամիութեան կողմից Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարաւորութիւնը, եթէ Չինաստանի իշխանութիւնները չկարգավորեն Տիբեթի հուզումների հետ կապուած լարուած իրադրութիւնը: Լհասայում մարտի 10-ին հուզումներ սկսուեցին Տիբեթի մայրաքաղաքում ապստամբութեան 49-րդ տարելիցին նուիրուած ցույցերի ժամանակ, որն աւարտուել էր Դալայ-լամայի արտաքսմամբ: Ըստ պաշտօնական տուեալների, զոհուել են առնուազն 18 խաղաղ բնակիչներ եւ մէկ ոստիկան: Դալայ-լամայի կողմնակիցները հաղորդել են նուազագոյնը 100 մարդու մահուան մասին:
  -   Միջազգային