ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԿԱ Է 5,4 ՀԱԶԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԿԱ Է 5,4 ՀԱԶԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿ

  • 25-03-2008 16:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի միջուկային զինանոցը ընթացիկ տարվա հունվարի դրությամբ հաշվում է մոտ 5,4 հազար մարտագլխիկ: Ինչպես նշում են փորձագետները, անցած տարվա դեկտեմբերին Բուշը հրաման տվեց մինչեւ 2012 թվականը եւս 15%-ով նվազեցնել զինանոցը եւ այդ ժամանակ ԱՄՆ-ին կմնա գրեթե 4,5 հազար մարտագլխիկ: Այս գնահատականով են Bulletin of Atomic Scientist հանդեսում հանդես եկել Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի աշխատակից Հանս Քրիստենսենը եւ Բնական պաշարների պաշտպանության խորհրդից իր գործընկեր Ռոբերտ Նորիսը: Նրանց տվյալներով, Պենտագոնը տնօրինում է մոտավորապես 4075 օպերատիվորեն տեղակայված մարտագլխիկներ, որոնցից 500-ը` մարտավարական: Եվս 1460 մարտալիցք համարվում է պահեստային: Մոտ 5515 մարտագլխիկներ, նախագահ Բուշի 2004 թվականի հրամանի համաձայն, վերացված են կամ սպասում են ապամոնտաժման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play