ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԿԱՅ Է 5,4 ՀԱԶԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԿԱՅ Է 5,4 ՀԱԶԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿ

  • 25-03-2008 16:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի միջուկային զինանոցը ընթացիկ տարուայ յունվարի դրութեամբ հաշւում է մօտ 5,4 հազար մարտագլխիկ: Ինչպէս նշում են փորձագետները, անցած տարուայ դեկտեմբերին Բուշը հրաման տվեց մինչեւ 2012 թուվականը եւս 15%-ով նուազեցնել զինանոցը եւ այդ ժամանակ ԱՄՆ-ին կմնայ գրեթէ 4,5 հազար մարտագլխիկ: Այս գնահատականով են Bulletin of Atomic Scientist հանդէսում հանդէս եկել Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի աշխատակից Հանս Քրիստենսենը եւ Բնական պաշարների պաշտպանութեան խորհրդից իր գործընկեր Ռոբերտ Նորիսը: Նրանց տուեալներով, Պենտագոնը տնօրինում է մօտաւորապէես 4075 օպերատիվորեն տեղակայուած մարտագլխիկներ, որոնցից 500-ը` մարտավարական: Եվս 1460 մարտալիցք համարւում է պահեստային: Մօտ 5515 մարտագլխիկներ, նախագահ Բուշի 2004 թուականի հրամանի համաձայն, վերացուած են կամ սպասում են ապամոնտաժման:
  -   Միջազգային