ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱԿ-ԻՆ ԿԻՍԵԼ ԿՈՍՈՎՈՆ<br />


ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱԿ-ԻՆ ԿԻՍԵԼ ԿՈՍՈՎՈՆ

  • 24-03-2008 20:21:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան ՄԱԿ-ին առաջարկել է ալբանական մեծամասնության եւ սերբական փոքրամասնության բնակության սահմանի երկայնքով կիսել Կոսովոն, հաղորդում են սերբական ԶԼՄ-ները: ՄԱԿ-ին ուղղված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Բելգրադը ճանաչում է ՄԱԿ-ի իրավազորությունը Կոսովոյում: Միեւնույն ժամանակ այնտեղ նշվում է, որ միայն սերբերը, այլ ոչ թե կոսովցի ալբանացիները պետք է աշխատեն կոսովյան այն տարածքների ոստիկանությունում, դատարաններում եւ մաքսային ծառայություններում, որտեղ սերբական բնակչությունը մեծամասնություն է կազմում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play