ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱԿ-ԻՆ ԿԻՍԵԼ ԿՈՍՈՎՈՆ<br />


ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱԿ-ԻՆ ԿԻՍԵԼ ԿՈՍՈՎՈՆ

  • 24-03-2008 20:21:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան ՄԱԿ-ին առաջարկել է ալբանական մեծամասնութեան եւ սերբական փոքրամասնության բնակութեան սահմանի երկայնքով կիսել Կոսովոն, հաղորդում են սերբական ԶԼՄ-ները: ՄԱԿ-ին ուղղուած փաստաթղթում, մասնաւորապէս, ասւում է, որ Բելգրադը ճանաչում է ՄԱԿ-ի իրաւազօրութիւնը Կոսովոյում: Միեւնոյն ժամանակ այնտեղ նշւում է, որ միայն սերբերը, այլ ոչ թէ կոսովցի ալբանացիները պէտք է աշխատեն կոսովեան այն տարածքների ոստիկանութիւնում, դատարաններում եւ մաքսային ծառայութիւններում, որտեղ սերբական բնակչութիւնը մեծամասնութիւն է կազմում:
  -   Միջազգային