ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ<br />


ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ

  • 20-03-2008 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին ուսումնամարզական հավաքի Սոչի մեկնեց ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որում ընդգրկված են 16 մարզիկներ: Նրանք կնախապատրաստվեն ապրիլի 1-3-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Հաջողակներին կշնարհվի օլիմպիական ուղեգիր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Մարտին Բերբերյանը (60 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ), Ռուսլան Բասիեվը (ծանր քաշ), Կարինե Շադոյանը (72 կգ, բոլորն էլ` Երեւան), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ, Վանաձոր) եւ Սուրեն Մարկոսյանը (74 կգ, Գառնի):
Նոյյան տապան  -   Սպորտ