ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ<br /> ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԼԱՎՐԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ
ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԼԱՎՐԸ

  • 17-03-2008 15:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջորդավիլլում (Նյու Ջերսիի նահանգ) 81 տարեկան հասակում վախճանվել է արտասահմանի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Արեւելյան Ամերիկայի եւ Նյու Յորքի միտրոպոլիտ Լավրը: Նրա անվան հետ է կապված Ռուս ուղղափառ եկեղեցու միասնության վերականգնումը: 2007 թվականի մայիսի 17-ին Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ միասին ստորագրել է Կանոնական հաղորդակցման ակտը, որով վերջ դրվեց Ռուս եկեղեցու մասնատվածությանը: Արտասահմանի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play