ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ<br /> ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԼԱՎՐԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ
ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԼԱՎՐԸ

  • 17-03-2008 15:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջորդավիլլում (Նյու Ջերսիի նահանգ) 81 տարեկան հասակում վախճանուել է արտասահմանի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Արեւելյան Ամերիկայի եւ Նյու Եորքի միտրոպոլիտ Լավրը: Նրա անուան հետ է կապուած Ռուս ուղղափառ եկեղեցու միասնութեան վերականգնումը: 2007 թուականի մայիսի 17-ին Համայն Ռուսիո եւ Մոսկուայի պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ միասին ստորագրել է Կանոնական հաղորդակցման ակտը, որով վերջ դրուեց Ռուս եկեղեցու մասնատվածությանը: Արտասահմանի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի մահուան կապակցութեամբ ցավակցություն է յայտնել Մոսկուայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը, ինչպէս նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
  -   Միջազգային