ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՏԵՂ, ԱՄՆ-Ի<br /> ԿԱՐԾԻՔՈՎ, ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՏԵՂ, ԱՄՆ-Ի
ԿԱՐԾԻՔՈՎ, ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

  • 12-03-2008 17:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիան, Զիմբաբվեն, Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Մյանման, Սիրիան, Սուդանը, Ուզբեկստանը եւ Էրիթրեան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից դասվել են այն երկրների շարքը, որտեղ ամենալուրջ ձեւով խախտվում են մարդու իրավունքները: Պետությունների նշված ցանկը պարունակվում է մարտի 11-ին հրապարակված աշխարհում անցած տարի մարդու իրավունքների պահպանման մասին հերթական զեկույցում, որ պատրաստել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ռուսաստանը փաստաթղթում քննադատության է ենթարկվել Չինաստանի, Պակիստանի եւ մի քանի այլ պետությունների հետ միասին: Ինչպես պնդում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, «Ռուսաստանում գործադիր իշխանության, դյուրաթեք Դումայի ձեռքերում լիազորությունների կենտրոնացման, կոռուպցիայի եւ օրենքը կատարելիս ընտրողականության պատճառով շարունակում է ողողահարվել կառավարության պատասխանատվությունը բնակչության հանդեպ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play