ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՏԵՂ, ԱՄՆ-Ի<br /> ԿԱՐԾԻՔՈՎ, ԽԱԽՏՒՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՊԵՏԴԵՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՏԵՂ, ԱՄՆ-Ի
ԿԱՐԾԻՔՈՎ, ԽԱԽՏՒՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ

  • 12-03-2008 17:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիան, Զիմբաբվեն, Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Մյանման, Սիրիան, Սուդանը, Ուզբեկստանը եւ Էրիթրեան ԱՄՆ-ի իշխանութիւնների կողմից դասվել են այն երկրների շարքը, որտեղ ամենալուրջ ձեւով խախտւում են մարդու իրաւունքները: Պետութիւնների նշուած ցանկը պարունակւում է մարտի 11-ին հրապարակուած աշխարհում անցած տարի մարդու իրաւունքների պահպանման մասին հերթական զեկոյցում, որ պատրաստել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ռուսաստանը փաստաթղթում քննադատութեան է ենթարկուել Չինաստանի, Պակիստանի եւ մի քանի այլ պետութիւնների հետ միասին: Ինչպէս պնդում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը, «Ռուսաստանում գործադիր իշխանութեան, դյուրաթեք Դումայի ձեռքերում լիազօրութիւնների կենտրոնացման, կոռուպցիայի եւ օրէնքը կատարելիս ընտրողականության պատճառով շարունակում է ողողահարվել կառավարութեան պատասխանատւութիւնը բնակչութեան հանդէպ»:
  -   Միջազգային