ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ «ԱԼ-ՋԱԶԻՐԱՆ»<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ «ԱԼ-ՋԱԶԻՐԱՆ»

  • 12-03-2008 17:15:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի իշխանությունները մտադիր են բոյկոտ հայտարարել «Ալ-Ջազիրա» արաբալեզու արբանյակային հեռուստաալիքին ի նշան բողոքի այն բանի դեմ, թե ինչպես է նա լուսաբանում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Գալեյ Ցախալ» ռադիոկայանը: Իսրայելի ԱԳՆ-ն, ըստ ռադիոկայանի տեղեկությունների, առաջիկա օրերին պաշտոնական ծանուցում կհղի Քաթարի ղեկավարությանը, որտեղ տեղակայված է «Ալ-Ջազիրայի» կենտրոնակայանը: Հաղորդման մեջ չի ճշտվում, թե հատկապես ինչ միջոցառումներ է ենթադրում հեռուստակայանի բոյկոտումը, որն ազատորեն հեռարձակում է Իսրայելի տարածքում: Ավելի վաղ «Ջերուսալեմ պոստ» թերթը հաղորդել էր, որ Իսրայելի ԱԳՆ աշխատակիցները հրաժարվում են «Ալ-Ջազիրայի» լրագրողների հետ շփվելուց, որն իր ռեպորտաժներում քննադատում է հրեական պետության քաղաքականությունը պաղեստինյան տարածքներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play