ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ «ԱԼ-ՋԱԶԻՐԱՆ»<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ «ԱԼ-ՋԱԶԻՐԱՆ»

  • 12-03-2008 17:15:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի իշխանութիւնները մտադիր են բոյկոտ յայտարարել «Ալ-Ջազիրա» արաբալեզու արբանեակային հեռուստաալիքին ի նշան բողոքի այն բանի դէմ, թէ ինչպէս է նա լուսաբանում պաղեստինա-իսրայելական հակամարտութիւնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Գալեյ Ցախալ» ռադիոկայանը: Իսրայելի ԱԳՆ-ն, ըստ ռադիոկայանի տեղեկութիւնների, առաջիկայ օրերին պաշտօնական ծանուցում կյղի Քաթարի ղեկավարութեանը, որտեղ տեղակայուած է «Ալ-Ջազիրայի» կենտրոնակայանը: Հաղորդման մէջ չի ճշտւում, թէ յատկապէս ինչ միջոցառումներ է ենթադրում հեռուստակայանի բոյկոտումը, որն ազատօրէն հեռարձակում է Իսրայելի տարածքում: Աւելի վաղ «Ջերուսալեմ պոստ» թերթը հաղորդել էր, որ Իսրայելի ԱԳՆ աշխատակիցները հրաժարվում են «Ալ-Ջազիրայի» լրագրողների հետ շփվելուց, որն իր ռեպորտաժներում քննադատում է հրեական պետութեան քաղաքականութիւնը պաղեստինեան տարածքներում:
  -   Միջազգային