ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍԵԼ Է 1125 ՄԱՐԴՈՒ<br />


ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍԵԼ Է 1125 ՄԱՐԴՈՒ

  • 06-03-2008 17:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միլիարդատերերի թիվն աշխարհում, ըստ 2007 թվականի արդյունքների, հասել է ռեկորդային մակարդակի: Այժմ 1 միլիարդ դոլարը գերազանցող կարողություն ունեն մոլորակի 1125 բնակիչներ: Այս տվյալները, սեփական հետազոտության արդյունքները վկայակոչելով, հրապարակել է «Ֆորբս» ամերիկյան գործարար հանդեսը: Առաջին անգամ աշխարհի միլիարդատերերի թիվը գերազանցել է հազար մարդու նշագիծը. 2006 թվականին աշխարհում հաշվում էին 946 մարդ, որոնց հարստությունը չափվում է առնվազն տասանիշ թվերով: Աշխարհի ամենահարուստ մարդկանց միջին կարողությունը 3,9 մլրդ դոլար է, ինչը 250 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ: Միլիարդատերեըը փոքր-ինչ «երիտասարդացել են»` նրանց միջին տարիքը իջել է մինչեւ 61 տարվա: Աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդհանուր հարստությունը, ըստ «Ֆորբսի» հաշվարկների, կազմում է 4,4 տրլն դոլար, ընդ որում աշխարհի հարուստների առաջին «տասնյակի» միացյալ կապիտալը հավասարվում է 426 մլրդ դոլարի: Մոլորակի ամենահարուստ մարդը հայտնի ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետն է, որն ունի 62 մլրդ դոլարի կարողություն: 2007 թվականի արդյունքներով Ռուսաստանում կան 87 միլիարդատերեր, իսկ ռուսաստանցիներից ամենահարուստը եղել է «Բազովի էլեմենտ» հոլդինգի ղեկավար Օլեգ Դերիպասկան, որի հարստությունը գնահատվում է 28 մլրդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play