ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միլիարդատերերի թիվն
աշխարհում, ըստ 2007 թվականի արդյունքների, հասել է ռեկորդային
մակարդակի: Այժմ 1 միլիարդ դոլարը գերազանցող կարողություն ունեն
մոլորակի 1125 բնակիչներ: Այս տվյալները, սեփական հետազոտության
արդյունքները վկայակոչելով, հրապարակել է «Ֆորբս» ամերիկյան
գործարար հանդեսը:
Առաջին անգամ աշխարհի միլիարդատերերի թիվը գերազանցել է հազար
մարդու նշագիծը. 2006 թվականին աշխարհում հաշվում էին 946 մարդ,
որոնց հարստությունը չափվում է առնվազն տասանիշ թվերով: Աշխարհի
ամենահարուստ մարդկանց միջին կարողությունը 3,9 մլրդ դոլար է, ինչը
250 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ: Միլիարդատերեըը
փոքր-ինչ «երիտասարդացել են»` նրանց միջին տարիքը իջել է մինչեւ 61
տարվա: Աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդհանուր հարստությունը, ըստ
«Ֆորբսի» հաշվարկների, կազմում է 4,4 տրլն դոլար, ընդ որում
աշխարհի հարուստների առաջին «տասնյակի» միացյալ կապիտալը
հավասարվում է 426 մլրդ դոլարի:
Մոլորակի ամենահարուստ մարդը հայտնի ամերիկացի ներդրող Ուորեն
Բաֆետն է, որն ունի 62 մլրդ դոլարի կարողություն: 2007 թվականի
արդյունքներով Ռուսաստանում կան 87 միլիարդատերեր, իսկ
ռուսաստանցիներից ամենահարուստը եղել է «Բազովի էլեմենտ» հոլդինգի
ղեկավար Օլեգ Դերիպասկան, որի հարստությունը գնահատվում է 28 մլրդ
դոլար: