ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
03-03-2008 17:41:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախկին նախագահ
Լեոնիդ Կուչմայի դուստրը, ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում
2-րդ տեղը զբաղեցնող Վիկտոր Պինչուկի կինը` Ելենա Պինչուկը,
Լոնդոնում գնել է ամենաթանկ առանձնատունը, հաղորդում է բրիտանական
The Evening Standart թերթը:
Պարբերականի տվյալներով, նա Լոնդոնի Քենսինգտոն հեղինակավոր
թաղամասում հինգ հարկանի վիկտորիանական առանձնատան համար վճարել է
80 մլն ֆունտ ստերլինգ (159 մլն դոլար):
Նախկինում Լոնդոնի եւ աշխարհի անշարժ գույքի գնի ռեկորդը
պատկանում էր հնդկաստանցի պողպատաձուլական մագնատ Լակշմի Միտալին,
որը Քենսինգտոնում 2004 թվականին տուն էր գնել 67 միլիոն ֆունտ
ստերլինգով: