ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ<br />


ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

  • 29-02-2008 17:30:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին երկու օրերին Գազայի հատվածում իսրայելական օդուժի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 32 մարդ: Զոհվածների թվում, բացի ՀԱՄԱՍ-Ի գրոհայիններից, կան մի քանի խաղաղ քաղաքացիներ եւ երեխաներ, հաղորդում է BBC-ն: Հինգշաբթի ցերեկը իսրայելական օդուժի հասցրած հարվածի արդյունքում զոհվել են չորս երեխաներ: Գազայից ստացված տեղեկատվությամբ, մինչեւ 12 տարեկան երեխաները իսրայելցիների հարձակման ժամանակ խաղալիս են եղել փախստականների ճամբարի տարածքում, մզկիթի մոտ: Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածի նշանակետ են եղել հրթիռների արձակման կայանքները: Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից երկրի հարավային շրջանների գնդակոծության, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ իսրայելցի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play