ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ<br /> ԱՐԵՎԵԼՔ<br />


ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ
ԱՐԵՎԵԼՔ

  • 28-02-2008 17:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հաջորդ շաբաթվա սկզբին այցով կժամանի Մերձավոր Արեւելք, որպեսզի նպաստի Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ բանակցությունների անցկացմանը, ինչը վերջին ժամանակներս բարդացել է Գազայի հատվածում լարված իրադրության պատճառով, հաղորդում է «Նովոստի»-ին` վկայակոչելով Reuters գործակալությանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին չորեքշաբթի հայտարարել է, որ Կոնդոլիզա Ռայսը մերձավորարեւելյան տարածաշրջան կժամանի մարտի 3-ին, որտեղ կհանդիպի Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի եւ ՊԱԻ-ի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: «Այս այցը այն պայմանավորվածությունների մասն է, որ մշակվել էին Աննապոլիսի հանդիպմանը»,- նկատել է Քեյսին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play