ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇ<br /> ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ<br />


ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇ
ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

  • 27-02-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Այդ իսկ պատճառով, հանձնաժողովը փետրվարի 27-ի նիստում նախազգուշացրել է տնտեսվարող սուբյեկտներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների միջոցով գների չհիմնավորված բարձրացումներից: Բացի այդ, հանձնաժողովը որոշել է մոնիտորինգն առավել ինտենսիվ դարձնել` մոնիտորինգի ենթարկվող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ցանկը հասցնելով 20-ի, պարբերականությունը` յուրաքանչյուր երկու օրը մեկ: Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Ջերմուկ մայր գործարան» ընկերության դիմումը: Ըստ այդմ, հանքային ջուր արտադրող «Ռոզալ» եւ «Մանուկ» ընկերությունները, խախտելով օրենքը, իրենց արտադրանքը իրացնելու նպատակով օգտագործում են մտավոր սեփականության գործակալությունում դիուկոնտւկի անվամբ գրանցված ապրանքային նշանները` շշերը: Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել է 500 հազար դրամի (մոտ 1600 ԱՄՆ դոլար) տուգանք: «Երեւան ջուր» ընկերությունը դիմել էր հանձնաժողով` նշելով, որ «Նաիրիտ» գործարանը 2008թ.-ի հունվարի 1-ի գրությամբ տեղեկացրել է, որ մատակարարվող 1 տոննա հեղուկ քլորի բացթողնման գինը սահմանվում է 684 հազար դրամ` նախկին 350 հազար դրամի փոխարեն, առանց ներկայացնելու որեւէ տնտեսական հիմնավորում: «Երեւան ջուր»-ը միաժամանակ նշել է, որ «Նաիրիտ»-ը հանրապետությունում միակ հեղուկ քլոր արտադրողն է, ունի մենաշնորհային դիրք, եւ գործարանի գործողությունը համարել է գերիշխող դիրքի չարաշահում: Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում «Նաիրիտը» հանձնաժողովին տեղեկացրել է, որ «Երեւան ջուր» ընկերության խնդրանքին ընդառաջելով` հեղուկ քլորի 1 տոննայի բացթողնման գինը թողել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play