ՊԵՐՈՒՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 5,5 ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ<br /> ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱԼԱՏ<br />


ՊԵՐՈՒՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 5,5 ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱԼԱՏ

  • 26-02-2008 18:32:00   | Պերու  |  Միջազգային
ԼԻՄԱ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում հայտնաբերվել է մոտավորապես 5,5 հազար տարի առաջ կառուցված պալատ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ: Պալատը գտնվում է Լիմայից 400 կմ դեպի հյուսիս, Անկաշ դեպարտամենտի Սեչան Բախո հնագիտական համալիրում, որտեղ պեղումներ են կատարում Պերուի եւ Գերմանիայի գիտնականները: Պալատական կառույցը (180 մետր երկարությամբ եւ 120 մետր լայնությամբ) կառուցվել է մեր թվարկությունից առաջ 3000 եւ 3500 թվականների միջեւ: Անգին գտածոն վկայում է Պերուում քաղաքակրթության գոյության մասին, որը զարգացմամբ համադրելի է նույն ժամանակաշրջանի Հարավային Ասիայի կամ Միջին Արեւելքի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play