ՊԵՐՈՒՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՄՕՏԱՒՈՐԱՊԷԵՍ 5,5 ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԿԱՌՈՒՑՈՈՒԱԾ ՊԱԼԱՏ
26-02-2008 18:32:00 | | Միջազգային
ԼԻՄԱ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում յայտնաբերուել է
մօտաւորապէես 5,5 հազար տարի առաջ կառուցոուած պալատ, հաղորդում է
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:
Պալատը գտնւում է Լիմայից 400 կմ դէպի հիւսիս, Անկաշ
դեպարտամենտի Սեչան Բախո հնագիտական համալիրում, որտեղ պեղումներ
են կատարում Պերուի եւ Գերմանիայի գիտնականները:
Պալատական կառոյցը (180 մետր երկարությամբ եւ 120 մետր
լայնութեամբ) կառուցուել է մեր թվարկությունից առաջ 3000 եւ 3500
թուականների միջեւ: Անգին գտածոն վկայում է Պերուում
քաղաքակրթության գոյութեան մասին, որը զարգացմամբ համադրելի է
նոյն ժամանակաշրջանի Հարաւային Ասիայի կամ Միջին Արեւելքի հետ: