«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ<br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ

  • 21-02-2008 18:50:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային փառատոնը: Գլխավոր մրցաշարում մի խումբ մասնակիցների հետ 7 հնարավորից 4,5-ական միավորով 3-7-րդ տեղերն է բաժանում Կարեն Ասրյանը: «B» խմբում 8 հնարավորից 6,5-ական միավորով 3 մրցակիցների հետ Դավիթ Քալաշյանը բաժանում է 1-4-րդ տեղերը: «C» մրցաշարում 8 հնարավորից 6,5-ական միավորով 2-4-րդ տեղն են բաժանում Խաչատուր Մեսրոպյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Վարդան Խոջայանը:
Նոյյան տապան  -   Սպորտ