ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 60-ՐԴ<br /> ՔԱՅԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 60-ՐԴ
ՔԱՅԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ

  • 20-02-2008 19:10:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացվող շախմատի 21-րդ կարգի սուպերմրցաշարում փետրվարի 19-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը 60-րդ քայլում սեւերով հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա): 4 փուլից հետո Լ.Արոնյանը, Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2,5-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղը: 5-րդ փուլում Լեւոն Արոնյանի մրցակիցն է Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play