ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է<br /> 1-ԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ-ՈՔԻ<br />


ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է
1-ԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ-ՈՔԻ

  • 18-02-2008 17:50:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային սուպերմրցաշարում խաղացվել է 3 փուլ: Լեւոն Արոնյանը պարտվել է Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), հաղթել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) եւ ոչ-ոքի է խաղացել Թեյմուր Ռաջաբովի հետ (Ադրբեջան): Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Վեսելին Թոփալովն է, որին 2 միավորով հաջորդում է Վ.Անանդը: Իսկ Լ.Արոնյանը, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա) 1,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Փետրվարի 18-ին մրցաշարում հանգստի օր է հայտարարված: Փետրվարի 19-ին 4-րդ փուլում Լ.Արոնյանը սեւերով կմրցի Վասիլի Իվանչուկի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ