ՄՈՐԵԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է
1-ԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ-ՈՔԻ
18-02-2008 17:50:00 | Մեքսիկա | Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Մորելիա
քաղաքում անցկացվող շախմատի միջազգային սուպերմրցաշարում խաղացվել
է 3 փուլ: Լեւոն Արոնյանը պարտվել է Վեսելին Թոփալովին
(Բուլղարիա), հաղթել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին
(Հնդկաստան) եւ ոչ-ոքի է խաղացել Թեյմուր Ռաջաբովի հետ (Ադրբեջան):
Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Վեսելին Թոփալովն է, որին 2
միավորով հաջորդում է Վ.Անանդը: Իսկ Լ.Արոնյանը, Վասիլի Իվանչուկը
(Ուկրաինա) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա) 1,5-ական միավորով բաժանում
են 3-5-րդ տեղերը:
Փետրվարի 18-ին մրցաշարում հանգստի օր է հայտարարված:
Փետրվարի 19-ին 4-րդ փուլում Լ.Արոնյանը սեւերով կմրցի Վասիլի
Իվանչուկի հետ: