«ՓՅՈՒՆԻԿԸ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ<br /> ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ
ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ

  • 13-02-2008 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-28-ին Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Մարզումներին զուգահեռ ակումբի ֆուտբոլիստները կանցկացնեն ստուգողական երեք հանդիպումներ: Թե ովքեր են լինելու մրցակիցները, առայժմ հայտնի չէ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմին կմիանա մի քանի օր ուշացումով, քանի որ նա Մոսկվայում մասնակցում է մարզչական դասընթացների: Հաջող քննություն հանձնելու պարագայում Գյուլբուդաղյանցին կտրվի «Պրո» արտոնագիր, որն իրավունք կտա նրան աշխատելու եվրոպական պրոֆեսիոնալ թիմերում:
Նոյյան տապան  -   Սպորտ