ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 13-ին Մեքսիկայի
Մորելիա քաղաքում նախատեսված է շախմատի ամենաբարձր` 21-րդ կարգի,
սուպերմրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարի առաջին մասը կանցկացվի
փետրվարի 15-23-ին Մորելիայում, իսկ երկրորդը` փետրվարի 28-ից
մարտի 7-ը Իսպանիայի Լինարես քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն 8
ուժեղագույն գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան),
Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Պետեր
Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Լեւոն Արոնյանը
(Հայաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը
(Նորվեգիա): Նշենք, որ Լեւոն Արոնյանը Մորելիա-Լինարես մրցաշարի
2006թ.-ի հաղթողն է: