ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԱՐԵՎԱԾԱԳԻ<br /> 10 ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԱՐԵՎԱԾԱԳԻ
10 ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 12-02-2008 12:54:00   | Իրան  |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Արեւածագի 10 օր» մրցաշարի ծրագրով անցկացվեց բադմինթոնի միջազգային ավանդական մրցաշարը: 21 երկրների պատվիրակների թվում էին Հայաստանի 3-ական մարզիկ-մարզուհիներ: Մենախաղերում իր հաշվին 1 հաղթանակ տոնեց միայն Հայկ Միսակյանը, որն այնուհետեւ պարտվեց եւ դուրս մնաց պայքարից: Կանանց զուգախաղերում Աննա Նազարյանը Ելիզավետա Յակովլեւայի ընկերակցությամբ երկու հաղթանակ տոնեց եւ բաժանեց 5-8-րդ տեղերը: Հայկ Միսակյանը եւ Աննա Նազարյանը նախապատրաստվում են Դանիայի Հերնինգ քաղաքում ապրիլի 16-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Մրցուղերթը հովանավորելու է բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play