ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԱՐԵՎԱԾԱԳԻ<br /> 10 ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԱՐԵՎԱԾԱԳԻ
10 ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 12-02-2008 12:54:00   |   |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Արեւածագի 10 օր» մրցաշարի ծրագրով անցկացուեց բադմինթոնի միջազգային աւանդական մրցաշարը: 21 երկրների պատուիրակների թւում էին Հայաստանի 3-ական մարզիկ-մարզուհիներ: Մենախաղերում իր հաշուին 1 յաղթանակ տոնեց միայն Հայկ Միսակյանը, որն այնուհետեւ պարտուեց եւ դուրս մնաց պայքարից: Կանանց զուգախաղերում Աննա Նազարեանը Ելիզավետա Յակովլեւայի ընկերակցությամբ երկու յաղթանակ տոնեց եւ բաժանեց 5-8-րդ տեղերը: Հայկ Միսակյանը եւ Աննա Նազարեանը նախապատրաստւում են Դանիայի Հերնինգ քաղաքում ապրիլի 16-ին մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը: Մրցուղերթը հովանավորելու է բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանը:
  -   Սպորտ