ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ<br /> ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

  • 11-02-2008 18:52:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը բանակին հրամայել է պատրաստվել լայնամասշտաբ գործողության Գազայի հատվածում, երկրի հարավային շրջանների հրթիռակոծություններին վերջ դնելու համար: Այս մասին նա հայտարարել է արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում: «Բանակը պատրաստ է լայնածավալ գործողության` կշռադատելով բոլոր տարբերակներն ու սցենարները»,- ասել է նա: Բարաքը նաեւ հայտնել է, որ անվտանգության ուժերն արդեն հիմա «շուրջօրյա գործողություններ են իրականացնում եւ նույնիսկ ընդլայնելու են իրենց գործողությունները»: Նրա տվյալներով, միայն վերջին օրերին պաղեստինյան անկլավում ոչնչացվել են 60-ից ավելի ծայրահեղականներ, իսկ վերջին 4 ամիսներին` մոտ 200 գրոհայիններ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play